Հասարակական-քաղաքական սույն անչափահասին խորհուրդ եմ տալիս ինչ-որ բան բըլթըցնելուց առաջ հիշել ապրիլի 16-ի դեպքերը. Փաշինյան
Հասարակություն
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին.
«Նեմեց Ռուբոն հերթական անգամ ինձ հիշեցրեց կրիմինալ այն պոռճերին, որոնց իրենց տեղը ցույց տալու եւ տեղը դնելու բավական հարուստ փորձ եմ ձեռք բերել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Հասարակական-քաղաքական սույն անչափահասին խորհուրդ եմ տալիս ինչ-որ բան բըլթըցնելուց առաջ հիշել ապրիլի 16-ի դեպքերը: Այդ օրվա հայտնի իրադարձություններից հետո տարբեր միջավայրերում տեղի ունեցող քննարկումներում հաճախ է օգտագործվում «Ֆրաու Ռուբո» եզրույթը: Նեմեցին խորհուրդ եմ տալիս կռահել, թե ում մասին են այդպես ասում: Համոզված եմ նրա սերժանտական միտքը եւ սաշիկական ինտելեկտը գոնե այսքանը հասկանալու հնարավորություն տալիս են»:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանին չի ճանաչում՝ ասելով՝ «Ես չեմ ճանաչում նման մարդ, որ ասեք ով է, կիմանամ»: Երբ նրան հիշեցրել են, որ Նիկոլ Փաշինյանը նա է, ում Ռուբեն Հայրապետյանն անվանել էր «ճվճվան». «Հա էն լաչառ երեխեն: Հա ինչ է եղել, թող գա, համ էլ կդաստիարակենք ձեռի հետ, էլի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը