«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնել է Մոսկվա
Հայկական Մամուլ
Շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո, կիրակի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնել է Մոսկվա: Պատճառաբանություն միշտ կա. «Սիստեմա ԱՖԿ» տնօրենների խորհրդի անդամն անելիքներ ունի Ռուսաստանում: ԲՀԿ-ում, սակայն, համոզված են, որ այդ այցն առավել առնչվում է իրենց՝ կոալիցիա մտնել-չմտնելու հարցին: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի Չիկագո չմեկնելը խառնել է Քոչարյանի հաշիվները, վերջինս հույս ուներ, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կկոշտացնի այդ գագաթնաժողովին արտգործնախարարի մակարդակով մասնակցող Ռուսաստանի դիրքորոշումը՝ վերջնական դարձնելով պահանջը, որ վարչապետ պետք է դառնա ոչ թե Տիգրան Սարգսյանը, այլ Եվրասիական միության ջատագով «մեկը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ