«Հայկական Ժամանակ». ՀՀ ԿԳՆ-ն և ոստիկանությունը փորձում են պարզել իրար ծեծող աղջիկների ինքնությունը
Հայկական Մամուլ
Անցած շաբաթ համացանցում հայտնվեց երկու տեսագրություն, ըստ որոնց՝ հայաստանցի դպրոցահասակ աղջիկները հայհոյում ու դաժանորեն ծեծում են միմյանց:
Տեսագրությունները մեծ աղմուկ են հանել սոցիալական ցանցերում, ՀՀ ԿԳՆ-ն և ոստիկանությունը փորձում են պարզել, թե որտեղ, երբ և ում մասնակցությամբ են կատարվել այդ միջադեպերը: Առաջին տեսագրությունում մի աղջիկ, նախ, ձեռքով հարվածներ է հասցնում մի աղջկա, այնուհետև հարվածում է ոտքով, տապալում գետնին ու ծեծի ենթարկում՝ սեռական բնույթի հայհոյանքներ ուղղելով նրան: Ծեծի ենթարկելուց հետո դեպքի վայրից նա, ծիծաղելով, հեռանում է երիտասարդների հետ:
Երկրորդ տեսագրությունը համացանցում հայտնվեց ավելի ուշ՝ նախօրեին:
Այդտեղ երևում է ու պարզ լսվում, թե ինչպես են աղջիկները միմյանց հայհոյում՝ սեռական բնույթի հայհոյանքներով, լեզվակռիվ է տեղի ունենում բազմաթիվ տղաների ու աղջիկների աչքի առաջ, ինչից հետո երկու աղջիկներն սկսում են ծեծել իրար: Նրանց փորձում են բաժանել, ինչից հետո աղջիկներից մեկին շարունակում են ծեծի ենթարկել «թույլ սեռի» երկու ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ