«Ժողովուրդ». Որքան չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձևավորումը, այնքան հրճվում է ՕԵԿ–ը
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձևավորելու հարցի շուրջ: «Ժողովուրդ»-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մաս կազմել իշխող կոալիցիային միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի իրենց համար ցանկալի թեկնածուի:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում պահել Տիգրան Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն դա համարում է «ձևական կոալիցիայի» հիմնական ապացույց՝ հրաժարվելով որևէ փաստաթուղթ ստորագրել: ԲՀԿ-ի «վարչապետացուն» Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է:
Թերթը նաև ավելացնում է, որ քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձևավորումը, այնքան հրճվում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Համաձայն թերթի տեղեկությունների՝ ՕԵԿ գրասենյակում արդեն երկու օր է՝ «աչքալուսանք» են տալիս իրար՝ կրկնելով որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ