«Հայկական Ժամանակ». Մեկնող-չվերադարձոդների ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 20%-ով
Հայկական Մամուլ
2012-ի առաջին 4 ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 57 հազար 320 մարդ: Տվյալը հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:
Անցած տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ից մեկնել և չէր վերադարձել 47 հազար 610 մարդ: Այսինքն, մեկնող-չվերադարձոդների ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 20%-ով: Միայն ապրիլին մեկնած-չվերադարձածների թիվը կազմել է 29 հազար 222 հոգի: Ակնհայտ է, որ մայիսի տվյալներով' այդ ցուցանիշը էլ ավելի կաճի: Այսինքն, անգամ պաշտոնական վիճակագրությամբ' մարդիկ հավատացել են ՀՀ իշխանություններին և արագ տեմպերով փախչում են երկրից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ