Դա իր ցուցադրական հանդիսավորությամբ լրիվ սովետական էր. Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ մայիսի 4-ի հանրահավաքի մասին
Հայկական Մամուլ
Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնական կայքում տեղադրվել է Հայաստանի վերաբերյալ հոդված՝ «Լավագույն դեպքում ժողովրդավարության բեմականացում, վատթարագույն դեպքում՝ բռնապետություն» վերնագրով:
Մայիսի 6-ի Աժ ընտրությունների շրջանում Հայաստան ժամանած Ջեյմս Պատավան պատմել է մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ՀՀԿ հանրահավաքի մասին, որի ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով 144 մարդ է վիրավորվել: Նա այդ հանրահավաքը ներկայացրել է իբրև զզվելի թատրոն. «Դա իր ցուցադրական հանդիսավորությամբ լրիվ սովետական էր, իսկ հանրահավաքի մասնակիցները հարկադրաբար էին բերվել հրապարակ»: Կուսակցության մեկ այլ ներկայացուցչի՝ Թոմաս Լեյսի կարծիքով, Աժ ընտրությունները ազատ և արդար չեն կարող համարվել: Ըստ Լեյսի, ՀՀԿ հաղթանակը ժողովրդավարության բեմականացում էր: «Ընտրություններն ուղեկցվել են լայնածավալ անօրինականություններով, ընտրողների ահաբեկմամբ, կրկնակի քվեարկությամբ, ընտրողներին կաշառելով»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ