Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն 

Ալիևը սպառնում է նոր պատերազմով. եկել է Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակը

Վերլուծական

Երեկ Ադրեջանում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ: Վարժանքներին մասնակցում է
են մինչև 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ: Վարժանքների մի մասն անցկացվում է հայկական տարածքներին սահմանամերձ զորավարժարաններում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ եղել է առաջնագծում՝ իր ներկայությամբ կարևորություն հաղորդելով մեկնարկած զորավարժություններին։ Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքն, որ Ալիևը ռազմատենչ նոր հայտարարություններ է արել՝ նոր պատերազմի սանձազերծման ակնհայտ սպառնալիքով։

«Մենք մեր հողի վրա ենք, սա Ադրբեջանն է: Լելե Թեփեն նույնպես Ադրբեջան է, Շուշին նույնպես Ադրբեջան է, Խանքենդին նույնպես Ադրբեջան է: Մենք չենք հավակնում ոչ մեկի հողին, սակայն մեր հողերի վրա մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ուշագրավ է, որ ապրիլյան պատերազմը Ալիևի կողմից որակվել է «պատմական հաղթանակ» արտահայտությամբ: Ասել կուզի, որ Ադրբեջանը ձգտում է ստեղծել հանրային կոնսոլիդացիա՝ նոր հնարավոր պատերազմի շուրջ։ Կասկածից վեր է, որ մեկնարկած զորավարժություններն անցկացվում են սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով։ Ալիևի երեկվա հայտարարություններն, ինչպես նաև այն հանգամանքն, որ նախօրեին ադրբեջանական զինուժն ականանետերի կիրառմամբ արկակոծել է Թալիշի և Յարըմջայի ուղղություններով տեղակայված՝ ԼՂ պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ հուշում են, որ Ադրբեջանը բացահայտ արհամարհում է միջազգային հանրության կարծիքը: Բաքուն, իհարկե, փորձում է ճնշում բանեցնել ԵԱՀԿ արտգործնախարարների վրա, ովքեր մյուս ամսվա սկզբին հանդիպելու են Համբուրգում։ Մյուս կողմից, այս իրադարձությունը չի «ջգում» այն մակարդակին, որպեսզի Բաքուն միայն այդ պատճառով գնար նման սրման։ Ըստ ամենայնի, Ալիևն այլ հաշվարկներ ունի, ըստ որոնց՝ նոր լոկալ պատերազմի համար բարենպաստ առիթ են ստեղծել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփ հաղթանակը, այդ երկրում իշխանության փոխանցման փուլը։
Եվ վերջապես՝ Ադրբեջանի պատերազմական նոր հայտը «լեգիտիմացվում» է ռուս-թուրքական նորոգված դաշինքով։ Հատկապես վերջին հանգամանքը և ԱՄՆ ենթադրյալ պասիվությունը մեր տարածաշրջանում՝ կարող են խթան հանդիսանալ Ադրբեջանի ռազմատենչության համար։

Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը կոշտացել է և հարստացել է նոր նրբերանգներով, որոնք երեկ Ստեփանակերտում հնչեցրեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Խոսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին՝ Քոչարյանը նշել է, որ այն պետք է բաժանել երկու հարթակի. «Մեկը բուն բանակցություններն են՝ կապված կարգավորման հետ: Երկրորդը՝ բանակցություններ, որոնք ուղղված են զինադադարի ռեժիմի ամրապնդմանը: Այսօր մենք խոսում ենք միայն երկրորդ հարթակի մասին, որովհետև, ինչպես բազմիցս ասել ենք, քանի կան կրակոցներ, սադրանքներ, խոսել, որ բանակցություններում կարող է առաջընթաց լինել, ուղղակի միամտություն է: Այդ տեսակետից այս վերջին սադրանքները ևս մեկ անգամ հուշում են, որ պետք է օր առաջ սկսել կյանքի կոչել Վիեննայի համաձայնությունները»: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ Հայաստանի արտգործնախարարի տեղակալը չի հիշատակում Սանկտ-Պետերբուրգի հանդիպման մասին՝ դիվանագիտական մակարդակում վերահաստատելով, որ Հայաստանը մտադիր չէ քննարկել տարածքային զիջումներին վերաբերող որևէ հարց։

Դրանով հանդերձ՝ նկատեմ, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումն արդեն համարժեք չէ վերջին օրերի լարվածությանն ու Բաքվի ռազմատենչությանը։ Միշտ դեմ եմ եղել այնպիսի նախաձեռնություւնների, որոնք կարող են վտանգել բանակցային գործընթացը։ Սակայն այն, ինչպես նաև կարգավորման գործընթացը հետևողականորեն վիժեցվում է Ադրբեջանի կողմից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն, ըստ ության, չի կարողանում կամ չի ուզում զսպել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Այս իրավիճակում՝ ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից՝ այլընտրանք չունի։ Սա ոչ թե միջազգային հանրությանն ուղղված դեմարշ է կամ կարգավորման գործընթացը վիժեցնելու փորձ, այլ համարժեք պատասխան Բաքվի քաղաքականությանը։ Նաև մեսսիջ միջազգային հանրությանը կամ առանձին պետությունների, որ իրենց օրակարգում կամ հարաբերություններում չփորձեն սակարկության առարկա դարձնել Արցախի անկախությունը կամ քննարկել հայկական կողմի միակողմանի զիջումների հարցը։

Դարձյալ պատերազմի հեռանկարն իրական է։ Կարևոր է դրան պատրաստ լինել՝ ռազմական և դիվանագիտական առումներով։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը
Ամենադիտված