Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին
Արտակարգ Պատահար
Նվազագույնը 15 մարդ է զոհվել է Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով, հաղորդում է Associated Press-ը։
Անդհրա-Պրադեշ նահանգում Hampi Express ուղևորատար գնացքը բախվել է կայարանում կայանած բեռնատար գնացքին երեքշաբթի առավոտյան։
Բախման հետևանքով ուղևորագնացքի 4 վագոն դուրս են ընկել ռելսերից, մեկը բռնկվել է։ Բացառված չէ, որ զոհերն ավելի շատ լինեն։ Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։
Ողբերգության պատճառները մինչև վեջ պարզված չեն։ Հայտնի է միայն, որ երկու գնացքները հայտվել էին մի գծի վրա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ