ԱՄՆ–ի Միջուկային գործակալության ղեկավարը հրաժարական է տվել
ԱՄՆ
Հրաժարական է տվել ԱՄՆ–ի Միջուկային կարգավորման հանձնաժողովի (U.S. Nuclear Regulatory Commission - NRC) ղեկավարը, հաղորդում է France-Presse–ը։
Գրեգորի Ջասկոուն մայիսի 21–ին հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Վերջինս իր խոսքում նշել է, որ ժամանակն է, որ պայքարի հասարակական անվտանգության մեկ այլ ոլորտում։ Փոխարինողի նշանակումից հետո նա կհեռանա իր պատշոնից։ Ջասկոուն այդ պաշտոնը զբաղեցնում էր ընդամենը 3 տարի։
Այս տարի ԱՄՆ–ի կառավարության համար շատ անսպասելի, Ջասկոուն հանդես եկավ ԱՄՆ–ում նոր միջուկային օբյեկտ կառուցելու ծրագրի դեմ։ Վերջին տաս տարիների ընթացքում նա այդ կառույցի առաջին ղեկավարն էր, որը կասկածի տակ դրեց ԱՄՆ–ում միջուկային նոր օբյեկտ կառուցելու անհրաժեշտությունը՝ իր մոտեցումը հիմնավորելով Ճապոնիայի դեպքերով։ Հանձնաժողովի մյուս բոլոր անդամները կողմ են քվեարկել մինչև 2016 թվականը ԱՄՆ–ում երկու միջուկային ռեակտոր կառուցելու ծրագրի շուրջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)