Դրանք միանշանակ իշխանության կողմից ձեռնարկված քայլեր էին. Միքայել Դանիելյանը՝ երեկվա սադրանքի մասին
Հասարակություն
Դրանք միանշանակ իշխանության կողմից ձեռնարկված քայլեր էին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երեկվա երթի խոչընդոտմանը, հայտարարեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
«Իշխանություններին շատ հարմար է այս ձևի փոքր սադրանքներ կազմակերպելը, որովհետև այդ պարագայում մարդիկ մոռանում են ընտրությունների մասին: Դա շարունակություն կունենա, դա կբերի Հայաստանին անդունդի: ՄԵզ սպասում են ավելի լուրջ պրոբլեմներ: Չեմ կարող ասել՝ ինչ է պետք անել: Լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն»,- նշեց նա:
Դանիելյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում հանդուրժողականոթյուն չկա: Նրա խոսքով՝ հատկապես քաղաքական գործիչները, իրավապաշտպանները և լրագրողները չեն հասկանում՝ ինչ ասել է հանդուրժողականություն: «Լրագրողները ամենամեծ մասն է, որ չի հասկանում»,- ասաց նա:
Փոքր-ինչ ուշ օրաթերթերից մեկի թղթակցի հարցը հունից հանեց Դանիելյանին, որը լքեց մամուլի ասուլիսի սրահը, իսկ ասուլիսավարը ստիպված եղավ դադարեցնել ասուլիսը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը