Չիկագոյում Օբամա-Գյուլ հանդիպմանը խոսվել է հայ-թուրքական հարաբերություններից
Հայաստան
Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախօերին կայացած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հանդիպման ընթացքում խոսվել է նաև հայ–թուրքական հարաբերությունների մասին, հաղորդում է թուրքական TRT–ն։
Մոտ կես ժամ տևած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը։
Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի և Կիպրոսի հետ, սակայն այլ տեղեկություններ չի հաղորդել։
«Այդ հարցում մեր տեսակետը գիտեք, բազմաթիվ անգամներ ենք խոսել այդ մասին, այդ երկու հարցերը մեզ համար շատ կարևոր են։ Առաջիկայում պետք է այս խնդիրների շուրջ առաջընթաց գրանցենք։ ԱՄՆ նախագահն ասաց, որ իրենք կարևորում են այդ երկու խնդիրների լուծումը»,- հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է Գյուլը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)