Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ո՞վքեր են 2013-ի նախագահական ընտրություններին առաջադրվող թեկնածուները

Քաղաքական

2013թ.–ի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրելու մասին արդեն հայտնել են մի շարք քաղաքական գործիչներ։ 

Դրանց թվում են Ազգային ինքնորոշում միության նախագահ Պարույր Հայրիկյանը։ Իր վերջին ասուլիսում «ազգային մեծագույն երևույթը» (ինչպես ինքն էր իրեն անվանում) կարծիք հայտնեց, որ իրավունք չունի չառաջադրվել նախագահական ընտրություններում, քանի որ «պարտք ունի կատարելու»:

Իր մասնակցությունը նախագահական ընտրություններին ազգի համար բախտորոշ «պատմական անհրաժեշտություն» է համարում նաև երկրի գլխավոր մարքսիստ, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, որն այսօր «գաղափարական կապիտալի, վարդապետության առումով իրեն ալտերնատիվ չի տեսնում»: Հակոբյանը չի հուսահատվում պառլամենտական մեծամասնության՝ այլ թեկնածուի սատարելուց, քանի որ, նրա համոզմամբ, նոր նախագահը պառլամենտը կցրի և «կձևավորի իսկական, գաղափարական պառլամենտ»:

Իսկ Հայրիկյանը այս հարցի առնչությամբ կարծում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պառլամենտը ցրելու համար պետք է հիմքեր լինեն, որոնք այսօր բացակայում են։ 

Թեկնածուների շարքում է նաև «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով նույնպես հայտարարել է 2013թ.–ի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։ «Նորմալ նախագահի ինչի՞ն է պետք խորհրդարանը, եթե նորմալ նախագահն ուզում է իրավիճակ փոխել, պետք է ցրի այն խորհրդարանը, որը ժողովրդի քվեով չի ընտրվել», – խորհրդարանը ցրելու վերաբերյալ կարծիք է հայտնել Կարապետյանը։

2013-ի ընտրություններին ներկայացված կլինի նաև «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը։ Այդ մասին նա հայտարարել է դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ։ Իսկ ընտրություններից հետո արդեն Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել է, որ կմասնակցի ընտրություններին, բայց դեռ չի որոշել, թե ինչ կարգավիճակով կմասնակցի։ 

Նախագահական ընտրություններին Հայ հեղափոխական դաշանկցությունը ներկայցնող թեկնածուն դեռ որոշված չէ. հարցի վերաբերյալ կուսակցության ներսում դեռ քննարկումներ են գնում։ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի համոզմամբ՝  նման հայտարարությունները այս պահին դեռ վաղ է անել: 

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ «Եթե Հայաստանի սերունդը առաջ բերի նոր այլընտրանք, նրան կսատարեմ իբրև ավագ քաղաքացի, հակառակ դեպքում ես նախագահական ընտրություններում կառաջադրեմ իմ թեկնածությունը՝ որպես պահեստային տարբերակ», – «100 հարց, 100 պատասխան» խորագիրը կրող քննարկման ժամանակ նշել է նա։ Մայիսի 19-ի մամլո ասուլիսի ընթացքում, սակայն, Հովհաննիսյանը  հավանական չի համարել, որ կարող է դառնալ Հայաստանի չորրորդ նախագահը: Նա նշել է, որ իր համար գլխավորը Հայաստանի առաջընթացն է, այն որ երկիրը դառնա իրավական պետություն: «Դրա համար ես պատրաստ եմ իմ թեկնածությունն առավել կամ պակաս հավանական դարձնել»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ 2008թ.–ի նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը սատարում էր Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությանը։

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի մասնակցությանՆ առաջիկա նախագահական ընտրություններին, դա քաղաքական դաշտում  կասկածի տեղիք է տալիս։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կարծիք էր հայտնել, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու Հայ ազգային կոնգրեսը չունի»։ Բայց պաշտոնական հայտարարություն առաջին նախագահի առաջադրվելու վերաբերյալ դեռ չի եղել։ Նշենք, որ մայիսի 8–ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Տեր—Պետրոսյանը հայտարարել է. «Կոնգրեսի կազմում ես շարունակելու եմ անել ամեն ինչ՝ հայ ժողովրդին քոչարյանա-սերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար։ Եւ պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից»։

Կոալիցիոն ուժերից «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում երեկ հայտարարել է, որ «կոալիցիոն գործընկերությունը շարունակվել և շարունակվելու է այն համաձայնագրի ոգով, որը 2008 թվականին ձևավորվել է ՀՀԿ–ի և ՕԵԿ–ի միջև»։ Հիշեցնենք, որ 2008–ի կոալիցոն հուշագրում ամրագրված է 2013–ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու դրույթը։ Հուշագիրը դեռևս ուժի մեջ է, ինչից հետևում է, որ ՕԵԿ–ը նախագահական ընտրություններին սատարելու է գործող նախագահին։ 

Կոալիցիոն մյուս ուժի՝ ԲՀԿ–ի՝ այս կամ այն թեկնածուին սատարելու խնդիրը կարծես թե արդեն պարզ է՝ հաշվի առնելով վերոնշյալ հուշագրի առկայությունը, որն իր ստորագրությամբ վավերացրել է նաև «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նոր հուշագիր կնքելու վերաբերյալ դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չկա։

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում բացառել էր իր առաջադրումը նախագահական ընտրություններում։ Միևնույն ժամանակ միասնական շտաբի մայիսի 11–ի նիստի ժամանակ Օսկանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ առայժմ վաղ է մտածել 2013թ. նախագահական ընտրությունների մասին։ «Այդ հարցն ինձ բազմիցս են տվել, եւ ես միևնույն պատասխանն եմ տալիս: Առայժմ չեմ մտածում այդ թեմայի շուրջ, դեռ վաղ է: Որոշներն այդ պատասխանը մեկնաբանում են, թե ես չեմ բացառել իմ մասնակցությունը, մյուսները թե՝ բացառել եմ», – նշել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված