Թուրքիայում ձերբակալել են Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության ևս մեկ համանախագահի
Թուրքիա
Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Քումարան Յուքսեքը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նշվում է, որ ավելի վաղ Յուքսեքը կանչվել է հարցաքննության, սակայն նա չի ներկայացել, այդ պատճառով էլ Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության համանախագահին ձերբակալել են:
Ավելի վաղ ձերբակալվել, ապա նաև կալանավորվել էր կուսակցության մյուս համանախագահ Սեբահաթ Թունջելը: Դատարանը Թունջելին կալանավորելու որոշում է կայացրել «զինված խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)