Օսկարը նոր պրոդյուսեր ունի
ԱՄՆ
«Օսկար»-ի 84-րդ մրցանակաբաշխության պրոդյուսեր կդառնա Բրայան Գրեյզերը: «Բրայան Գրեյզերը հայտնի կինեմատոգրաֆ է, որն իր 25 տարիների կարիերայի ընթացքում ստեղծել է մի շարք հայտի աշխատանքներ»,- ասվում է Ամերիկյան կինոակադեմիայի հայտարարության մեջ:
Պրոդյուսերի պաշտոնում Գրեյզերը փոխարինել է Բրեթ Ռաթներին, որը հրաժարվել է այդ պաշտոնից սկանդալի պատճառով: Նոյեմբերի սկզբին լրագրողներին ներկայացնելով իր աշխատանքը՝ «Ինչպես առեւանգել երկնաքեր» կրիմինալ կոմեդիան, նա հայտարարել էր, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ չի փորձարկում առանձին հատվածներ, քանի որ փորձերը միասեռականների համար են: Ռաթների խոսքերն առաջացրել էին կազմակերպիչների դժգոհությունը, որոնք հանդես են գալիս սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Ռաթները ստիպված էր հրապարակավ ներողություն խնդրել եւ հրաժարվել պրոդյուսերի պաշտոնից: Ռաթների շուրջ ծավալված սկանդալից հետո դերասան Էդի Մերֆին նույնպես հրաժարվեց վարել մրցանակաբաշխության արարողությունը: Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2012-ի փետրվարի 26-ին՝ Լոս Անջելեսում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)