Արմեն Աշոտյանի պատասխանը Սուրեն Զոլյանին
Հասարակություն
ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Բրյոուսովի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի այսօր ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ծանոթացա Սուրեն Զոլյանի ասուլիսին հնչած գոհարներին: Ու թեպետ Զոլյանն "անտանելի է դարձել", չեմ պատրաստվում "բարձրանալ" այդ մակարդակին: Ինչ վերաբերում է իրավական գնահատականներին, դրանց մեկնաբանությունները ԶԼՄ-րին տալիս են մեր նախարարության իրավաբանները»:
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Սուրեն Զոլյանը ԿԳՆ Աշոտյանին անվանել էր «ստախոս» և «վախկոտ»:
«Բայց ինչպես ասում են գող՝ սիրտը դող: Հետևաբար իր հարցազրույցներից մեկում բարձրացնում է իմ ապիկարության հարցը, ինչպես տեսնում եք ես կարող եմ փաստել, որ Աշոտյանը սուտ է ասել և ստախոս է: Այն մարդը, ով սուտ է ասում, նրան ստախոս են անվանում»,- ասել է Սուրեն Զոլյանն ու հավելել, որ այն մարդը ով վախենում է հանդիպել դատարանում ուրեմն վախկոտ է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը