Թուրքիայում պղնձի հանքահոր է փլուզվել. երեք հանքափոր զոհվել է
Թուրքիա
Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգի Շիրվան գավառում նոյեմբերի 17-ի երեկոյան փլուզում է տեղի ունեցել պղնձի հանքահորում: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, փլուզման հետևանքով երեք բանվոր մահացել է, 13-ը կորած են:
Փլուզված հանքահոր են ժամանել շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցներ, ովքեր աշխատանքներ են տանում կորած հանքափորներին գտնելու համար:
Փլուզման տակ է մնացել նաև մեծ քանակությամբ բեռնատար և աշխատանքային մեքենաներ: Փրկարարաորոնողական աշխատանքները մեծ թափով վերսկսել են նոյեմբերի 18-ի առավոտյան:
Թուրքական կողմից հայտնում են, որ հանքահորի փլուզման պատճառն այդ շրջանում ակտիվ տեղումներն են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)