Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

ՀՀԿ-ի վերջնագիրը՝ Կարեն Կարապետյանին

Վերլուծական

Բանավեճերից մեկի ժամանակ ընկերներիցս մեկը կարծիք հայտնեց, թե չեն կարող հակասություններ լինել ՀՀԿ-ի ու Կարեն Կարապետյանի միջև, որովհետեւ երկուսի շեֆն էլ Սերժ Սարգսյանն է։ Սա միանգամայն ճիշտ տեսակետ է, երբ խոսքը վերաբերում է դեմոկրատական համակարգերին։ Հայաստանի կարգի երկրներում իրական քաղաքականություն գրեթե չկա եւ այդ վակուումը լրացվում է ներիշխանական գզվռտոցով։

Հիմա գանք կոնկրետ խնդրին եւ միանգամից արձանագրենք, որ Սերժ Սարգսյանն ու Կարապետյանը որոշակի պայմանավորվածություններ ունեցել են։ Հակառակ պարագայում՝ առաջինը նշանակման հրամանագիր չէր ստորագրի, իսկ երկրորդը չէր համաձայնի ստանձնել պաշտոնը։ Այդ համաձայնությունը հաստատ չի տարածվել վեց ամսվա վրա ու, ըստ ամենայնի, պետք է գործեր կամ գործի մինչեւ առնվազն 2018թ-ի ապրիլը։

Հիմա այնպիսի տպավորություն է, որ Սարգսյան-Կարապետյան պայմանավորվածությունները նրանցից մեկը խախտել է։ Համենայն դեպս, Կարեն Կարապետյանը չի շտապում «նոր ոգի» հաղորդել ՀՀԿ-ին, ավելին՝ վարչապետի կուսակցական դառնալու թեման վաղուց անեկդոտային է դարձել՝ հիմնականում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի «թեթեւ ձեռքով»։ Ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանն իրեն «գցված» է համարում եւ ՀՀԿ-ին անդամագրվելու համար նախապայմաններ է առաջ քաշում։ Օրինակ, նա իր համար հատուկ կարգավիճակ կարող է պահանջել ՀՀԿ-ում ու նաեւ՝ երաշխիք, որ հաջորդ խորհրդարանում ոչ թե ինքն է լինելու մեծամասնության վարչապետն, այլ հենց մեծամասնությունն է պատկանելու իրեն։

Կարեն Կարապետյանի՝ նման ամբիցիաները բացարձակապես Սերժ Սարգսյանի սրտով չեն, որովհետեւ դրանց բավարարումը հանգեցնելու է գործող նախագահի քաղաքական կապիտուլյացիային, թեկուզ՝ քաղաքակիրթ, իշխանության փոխանցման արեւմտյան տեխնոլոգիայի կիրառմամբ։ Սերժ Սարգսյանը դրան երբեք չի գնա, եթե նույնիսկ 2018թ-ից հետո հեռանա իշխանությունից։ Սարգսյանի հաղթաթուղթն անգամ այդ պարագայում՝ մնալու է խորհրդարանական մեծամասնության մեջ «վերահսկիչ փաթեթին» տիրապետելը։

Գործող նախագահը երկար չէր կարող հանդուրժել վարչապետի «քաղաքական կապրիզը» ու այս շաբաթվա սկզբից հակահարձակման անցավ։ Հաշվի առնելով զբաղեցրած պաշտոնի նրբությունը՝ Վիգեն Սարգսյանը երբեք ՀՀԿ-ին անդամագրվելու ինքնուրույն որոշում չէր կայացնի։ Վիգենի «հանրապետականացմամբ»՝ նախագահը փաստի առաջ է կանգնեցնում Կարեն Կարապետյանին՝ վերջինիս համար, շախմատային լեզվով, ստեղծելով ցայթնոթային վիճակ։ Ավելին, Կարապետյանին հասկացվեց, որ եթե նա ավելի համեստ ամբիցիաներ չունենա, ՀՀԿ-Ի մոդեռնիզացիայի գործը կարող է հանձնարարվել հենց Վիգեն Սարգսյանին։ Սակայն Կարեն Կարապետյանը տեղի չտվեց եւ Մոսկվայում գտնվելով՝ «քաղաքական անհնազանդության» մի փոքր ակցիա կազմակերպեց. բոլոր նախարարները «զուգադիպությամբ» ուշացան բյուջեի խորհրդարանական քննարկումներից։

Սերժ Սարգսյանի հակահարվածը չուշացավ. հետեւեց ժամեր անց, եւ երեկ երեկոյան՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, հնչեց նույն Շարմազանովի շուրթերից։ Սակայն այս անգամ՝ կուսակցության խոսնակը ոչ թե կատակում էր Կարեն Կարապետյանի թեմայով, այլ վերջնագիր էր ներկայացնում նրան։ «Սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս գործնականում անհնարին է դառնալու զբաղվել քաղաքականությամբ, չլինելով այս կամ այն քաղաքական կուսակցության ներկայացուցիչ:

Սահմանադրական բարեփոխումներից հետո անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է: «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», դա արդեն 20-րդ դարի լոզունգ է: Եվ եթե դու ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինես այս կամ այն քաղաքական թիմի անդամ»-երեկ ասել է Շարմազանովը՝ ըստ էության «շախ» հայտարարելով վարչապետին։

Վերջինս ունի մի քանի տարբերակ։ Նա կարող է ընկրկել, համեստ հավակնություններով դառնալ հանրապետական թիմի անդամ եւ լծվել իշխանության վերարտադրության՝ Սերժ Սարգսյանի պլանի իրագործմանը։ Կարեն Կարապետյանը գուցե նվաստացուցիչ համարի այս հեռանկարը եւ սուս ու փուս հեռանա վարչապետի պաշտոնից (էական չէ՝ հիմա, թե՝ երբ կորոշի Սերժ Սարգսյանը)։ Այդ պարագայում՝ նա կարող է ընդմիշտ մոռանալ հայաստանյան քաղաքականության մասին։

Առնվազն այն պատճառով, որ նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում. Կարապետյանն արդեն մեկ անգամ խռովել ու հեռացել է Երեւանի քաղաքապետի պաշտոնից։ Եվ իհարկե, գործող վարչապետն ունի երրորդ տարբերակ. վարչապետի պաշտոնը լքել հիմա՝ քաղաքական հայտարարությամբ, ստեղծել նոր կուսակցություն կամ դառնալ գործողներից մեկի լիդերը։ Հավատացեք՝ այս դեպքում Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի պաշտոնում կզբաղվի բարեփոխումների իմիտացիայով, այլ ընտրություններում կարող է դառնալ քրեաօլիգարխիայի գերեզմանափորը։ Կարող է, բայց չի դառնա, որովհետեւ դրա համար՝ նրան ոչ բնորոշ քաղաքական կամք է պետք։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված