Սիրիայում ահաբեկչության պատճառով զոհվել է 5 մարդ
Մերձավոր Արևելք
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Սիրիական SANA գործակալության հաղորդմամբ, պայթյունը տեղի է ունեցել այս գիշեր։
Ըստ Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունների, մի շարք պայթյուններ են տեղի ունեցել նաև այլ շրջաններում, այդ թվում` ընդդիմության ապստամբական կենտրոն համարվող Համայում և Հալեպում։
Իրավապաշտպանները նաև հայտնել են, որ կառավարական ուժերը երկուշաբթի երեկոյան խուզարկություններ և ձերբակալություներ են իրականացրել մայրաքաղաքի արվարձաններում։ Նրանց հաղորդմամբ` երկուշաբթի երկրում սկիզբ առած նոր բռնությունների պատճառով սպանվել է 54 մարդ, որոնցից 31–ը եղել է զինվորական։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)