ԱՄՆ Կոնգրեսի թեկնածուն խոստացել է Կապիտոլիումի մոտ մարիխուանա ծխել
ԱՄՆ
Կալիֆոռնիացի Էնդի Քեֆրին (Andy Caffrey), որն առաջ է քաշել իր թեկնածությունը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընտրություններում, խոստացել է Կապիտոլիումի աստիճանների վրա մարիխուանայով ծխախոտ ծխել, հաղորդում է Politico-ն։
«Հանուն մեր իրավունքների, հանուն դեղամիջոցներ օգտագործելու մեր՝ կալիֆոռնիացիներիս իրավունքների պաշտանության, ես պատրաստ եմ, որ ինձ կձերբակալեն», - հայտարարել է Քեֆրին։ Իր ձերբակալությամբ քաղաքական գործիչը ցանկանում է ուշադրություն հրավիրել մարիխուանայի օրինականացման հարցի վրա։
Ինչպես ասվում է Politico-ի հրապարակման մեջ, դեմոկրատ գործիչը հանդես է որպես գալիս ֆեդերալ մակարդակով բժշկական մարիխուանայի օրինականացման կողմնակից, որն այժմ կարելի է կիրառել միայն մի քանի նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում։ Միևնույն ժամանակ, իր նախընտրական կայքում Քեֆրին խոսում է ընդհանրապես մարիխուանայի օգտագործման օրինականացման օգտին, առանց հիշատակելու բժշկականի մասին։
Քեֆրիի խոսքերով՝ ինքը մարիխուանա է օգտագործում բժշկի թույլտվությամբ արդեն 6-7 տարի, և հավաստիացնում է, որ այն օգնում է իրեն ուշադրության պակասի սինդրոմի և հետտրավմատիկ սթրեսի հաղթահարման գործում, որոնք առաջացել էին քրոջ ինքնասպանությունից և հինգ տարի անտուն մնալու արդյունքում։
Կոնգրեսի ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի նոյեմբերի 6-ին, նախագահական ընտրությունների հետ համատեղ։
Մարիխուանայի օրինականացման հարցը ԱՄՆ-ում սուր քննարկումների առարկա է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)