Թուրքիայի քեմալական կուսակցությունը պատրաստ է սեռական բռնության օրենքի հարցով դիմել Սահմանադրական դատարան
Թուրքիա
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պատրաստ է դիմել Սահմանադրական դատարանը, եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չհրաժարվի սեռական բռնության մասին օրենքում ներկայացրած փոփոխություններից: Ըստ թուրքական «Հաբերլեր»-ի՝ այս մասին հայտարարել է կուսակցության անդամ Լևենթ Գյոքը:
«Եթե ԱԶԿ-ն հետ չքաշի սեռական բռնության մասին օրենքը, հարցը հրատապ կերպով կներկայացնենք Սահմանադրական դատարան»,- ասել է նա:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջարկել է փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, համաձայն որի' անչափահասի նկատմամբ սեռական բռնության ենթարկած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում: Փոփոխությունն առաջին քվեարկությամբ չի անցել: Այն երկրորդ անգամ քվեարկության կդրվի նոյեմբերի 22-ին:
Երկրի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները դեմ են արտահայտվել փոփոխությանը: Սոցցանցերի օգտատերերը ևս իրենց զայրույթն են հայտնել նոր փոփոխության առաջարկի առնչությամբ: Այն կանխելու նպատակով անգամ Change.org-ում ստորագրահավաք է սկսվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)