Թուրքիայում Գերմանիայի դեսպանի կեցավայրում արկ է հայտնաբերվել
Թուրքիա
Ստամբուլի Թարաբյա շրջանում տեղակայված Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի կեցավայրում կասկածելի իր է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեպքի վայր ժամանած սակրավորները, ուսումնասիրություններ իրականացնելով կեցավայրում, հայտնաբերել են, որ այգու բակում գտնվող իրը 50-60 տարվա արկ է:
Համապատասխան ուսումնասիրություններ անցկացնելուց հետո ոստիկանությունը կեցավայրից հեռացել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)