Հայ–հունական ռազմական համագործակցություն
Աշխարհ
Օրերս երկօրյա պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ ունեցավ Հունաստանի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարության հետ։
Հունաստանում և Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Սամվել Ռամազյանի հաղորդմամբ՝ առանձնակի քննարկումներ են կայացել ԱՊ Գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, ՌՕՈՒ բրիգադի գեներալ Եվանգելոս Կոնստասի հետ, ամփոփվել են տարվա արդյունքները, ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել գալիք տարվա ռազմական համագործակցության ծրագրերի վերաբերյալ։
Ողջ գալիք տարվա ընթացքում նախատեսվում են երկկողմ միջոցառումներ և՛ ՀՀ, և՛ Հունսատանի տարածքում։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այցելել են նաև «Էվելպիդոն» ռազմական ակադեմիա, ուր ծանոթացել են ուսման պայմաններին և հանդիպել այնտեղ ուսանող ՀՀ ԶՈՒ կուրսանտների հետ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի