Օձի խայթոցի 17 դեպք
Հասարակություն
2012 թվականի մայիսի 22-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 28 դեպք: Երևանի բուժհաստատություններ են դիմել 11-ը: Մարզային բուժհաստատություններ՝ 17-ը.
Արագածոտնի մարզ՝ 5
Արմավիրի մարզ՝ 4
Սյունիքի մարզ՝ 3
Արարատի մարզ՝ 2
Վայոց ձորի մարզ՝ 2
Կոտայքի մարզ՝ 1:
Նշենք, որ տուժածներից 19-ին ներարկվել է օձի հակաթույն (անտիգյուրզին), իսկ 9-ի դեպքում չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել:
Ներկա պահին Երևանի և մարզային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ խմբաքանակ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը