Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Կայացել է նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ ««Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը»: Բացելով նիստը՝ նախարարը կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ երկու տարի առաջ Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկած ծրագիրը տարեվերջին մոտենում է իր ավարտին, և կոլեգիայի անդամներին առաջարկել է ծանոթանալ ծրագրի ընթացքին՝ հորդորելով այն մեկտեղել դինամիկ և օգտակար քննարկման հետ:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի միջանկյալ գնահատականը ծրագրի ընթացքի վերաբերյալ, որը կտրամադրվի ինչպես կոլեգիայի անդամներին, այնպես էլ հասարակության լայն զանգվածներին և շահառուներին: Նախարարը տեղեկացրել է նաև, որ կոլեգիայի նիստին հրավիրվել են այն հաստատությունների ղեկավարները, որտեղ ծրագիրն ունի առանձին, խոշոր ու կարևոր ենթաբաղադրիչ:

Կոլեգիայի անդամներին «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի ընթացքի և հետագա անելիքների մասին ամփոփ հաշվետվություն է ներկայացրել «Կրթական ծրագրերի կենտրոն» /ԾԻԳ/ տնօրեն Հասմիկ Ղազարյանը: Բանաձևելով ծրագրի հիմնական նպատակը՝ Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները՝ ապահովելով հասարակության սոցիալ-տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության որակի աճ, ԾԻԳ-ի տնօրենը նշել է, որ ծրագրի ընդհանուր արժեքն է 31.26 մլն ԱՄՆ դոլար: Տիկին Ղազարյանն ընդգծել է, որ ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումներ և աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին՝ Բոլոնիայի գործընթացի շրջանակում: Ըստ ԾԻԳ-ի տնօրենի՝ հանրակրթության ոլորտի բարելավման հիմնական ուղղություններից մեկի՝ դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման շրջանակում, 2010-2011 թվականներին ՀՀ համայնքներում իրականացվել են մի շարք նախադպրոցական միկրոծրագրեր: «Քայլ առ քայլ» ԲՀ-ի կողմից վերապատրաստվել է 124 համայնքի շուրջ 300 դաստիարակ. 2012 թվականի նոյեմբերին նախատեսվում է վերապատրաստել ևս 200 մանկավարժ: Ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման նպատակով մշակվել են հանրակրթական առարկաների գծով ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը և վերապատրաստումների իրականացման կարգը, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը: Համապատասխան ծրագրով 2011թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին վերապատրաստվել է ատեստավորման ենթական շուրջ 6 հազար ուսուցիչ՝ տարբեր առարկաների գծով: Հանրակրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելու նպատակով ծրագրի շրջանակում մշակվել են համապատասխան մոդուլներ՝ ուղղված դպրոցների տնօրենների կառավարման հմտությունների զարգացմանը: Ուսումնական գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման նպատակով ՀՀ 1360 պետական դպրոցների վարչական և կառավարչական գործառույթների իրականացման համար տրամադրվել են համակարգչային սարքավորումներ, իսկ մոտ ապագայում Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին կփոխկապակցվի ևս 459 հանրակրթական ուսումնական հաստատություն: Ավագ դպրոցների բարեփոխումների աջակցության շրջանակում 81 ավագ դպրոցներում 2010-2011թվականներին ստեղծվել են ռեսուրս կենտրոններ, որոնք համալրվել են անհրաժեշտ կահույքով և համակարգչային սարքավորումներով: Ծրագրի երկրորդ բաղադրիչի՝ բարձրագույն կրթության բարեփոխումների աջակցության շրջանակում, իրականացվել են բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի ստեղծման, մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ՄԿԿՏՀ) ներդրման, բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի կատարելագործման և մանկավարժական կրթության բարեփոխումների իրականացման աշխատանքներ: Մասնավորապես, 2011թվականին Որակի ներբուհական համակարգի ներդրման և կատարելագործման նպատակով ՀՀ 10 պետական բուհերի տրամադրվել են համապատասխան դրամաշնորհներ. երկրորդ փուլին մասնակցելու համար հայտ են ներկայացրել ևս 9 պետական և 5 ոչ պետական բուհերի: Բացի այդ, 2011-2012 թվականին ՈԱԱԿ-ի կողմից իրականացվել է ՀՊՄՀ և ԵՊՃՇՀ փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրում. այս տարի նախատեսվում է իրականացվել ևս 3 պետական (ԵՊԿ,ՀՊԱՀ, ԵՊԼՀ ) և 2 (Գլաձոր համալսարան, Հյուսիսային համալսարան) ոչ պետական բուհերի փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրում: Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով ուսումնասիրվել է ՄԿԿՏՀ միջազգային փորձը և իրականացվել է կարիքների նախնական գնահատում: Մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորման հայեցակարգը: 2011 թվականից բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխման նպատակով Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի կողմից համապատասխան աջակցություն է տրամադրվել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին:
Ծրագրի ընթացքի վերաբերյալ բանախոսին իրենց հարցերն են ուղղել կոլեգիայի անդամները, մասնավորապես, Անահիտ Բախշյանին հետաքրքրել է, թե տեխնիկական վերազինումից զատ որակական և բովանդակային ինչպիսի փոփոխություններ են կրել ծրագրին մասնակից ուսումնական հաստատությունները՝ հատկապես ավագ դպրոցում կրթության որակի բարձրացման, առանձին ավագ դպրոցների ցանցի կայացման և զարգացման տեսանկյունից: Տիկին Բախշյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմներին՝ նիստին ներկա Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին առաջարկելով առավել մանրամասն ներկայացնել ծրագրին մասնակից բուհի խնդիրները և անելիքները: Ի պատասխան՝ բուհի ռեկտորը պարզաբանել է եվրոպական կրթական գնահատման համակարգի անցմանը մանկավարժական համալսարանի մոտեցումները՝ նշելով, որ այդ ուղղությամբ իրականացվել է հսկայական աշխատանք՝ մշակվել են համապատասխան փաստաթղթեր, ճշգրտվել են ուսանողների մանկավարժական պրակտիկայի անցկացման մեխանիզմները:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին առավալապես հետաքրքրել է միջազգային փորձագետների ներգրավվածության խնդիրը և վերջիններիս ներկայացրած փորձի տեղայնացումն ու կիրառումը հայկական իրականության մեջ: Իրենց հուզող հարցերն են բարձրացրել նաև կոլեգիայի անդամ հասարակական սեկտորի ներկայացուցիչները, որոնք, մասնավորապես, վերաբերել են ծրագրի շրջանակում իրականացվող կրթական ծառայությունների ֆինանսական բաշխվածության և հեռավոր գյուղական համայնքների դպրոցներում համացանցի մատչելիության խնդիրներին: Քննարկումների ընթացքում կարծիք է հնչել նաև, որ կրթական համակարգում իրականացվող քաղաքականության արդյունքում ձևավորված գործիքակազմը, համապատասխան գրադարանային համալիրը, էլեկտրոնային շտեմարաններն ու, առհասարակ, տեղեկատվական տեխնոլոգիաները որքանով են պահանջված տեղերում:

«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի ընթացքի վերաբերյալ կոլեգիայի անդամներին որոշակի պարզաբանումներ է ներկայացրել նաև Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է վերոնշյալ ծրագրի շրջանակում ՈԱԱԿ-ի կարողությունների զարգացման և համապատասխան չափորոշիչների մշակման, ինչպես նաև բուհերի ինքնավերլուծությանը, կարողությունների գնահատմանն ու համապատասխան փորձաքննությանն ուղղված բովանդակային խնդիրներին: Նա հավելել է, որ նախատեսվում է որակի ներքին ապահովման համակարգի ներդրում մի շարք բուհերում և համապատասխան որակի ապահովման ձեռնարկի հրատարակում, ուր զետեղված կլինի բուհի որակի ապահովման գործընթացների նկարագիրը: Բացի այդ, 2014 թվականին ՈԱԱԿ-ն ունի բացառիկ հնարավորություն՝ դառնալու եվրոպական հավատարմագրման ցանցի լիիրավ անդամ, որն էլ իր հերթին ենթադրում է, որ նշված ժամանակահատվածում հայաստանյան հավատարմագրման գործընթացը կհամապատասխանի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի չափանիշներին:

Ամփոփելով նիստի արդյունքները և շնորհակալություն հայտնելով կոլեգիայի անդամներին՝ արդյունավետ աշխատանքի համար, նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթական համակարգի բովանդակային փոփոխությունները, որպես կանոն, արդյունք են նախևառաջ տեխնիկական հագեցվածության, ինստիտուցիոնալ և մեթոդական փոփոխությունների: «Շատ հաճախ առանձին կրթական ծրագիր իրականացնելով՝ մենք ակնկալում ենք համակարգային փոփոխություններ, սակայն դա այդպես չէ: Կամաց-կամաց է ճեղքը պատուհան դառնում, և միանգամից չի փլվում պատնեշը՝ հնի ու նորի: Իրականում բուհական հավատարմագրման անցումային այս շրջանը մեծագույն մարտահրավեր է վերջիններիս համար՝ հասարակությանն ապացուցելու իրենց մատուցած կրթական ծառայությունների որակը: Ակնհայտ է, որ իրավական, կառուցվածքային միջավայրը փոխվում է, սակայն կրթության որակի ապահովման տեսանկյունից հայաստանյան բուհերը դեռևս հսկայական աշխատանք ունեն կատարելու: Մեր բանաձևը շատ պարզ է՝ հինգ տարվա մեջ ունենալ միջազգային հավատարմագրված հինգ բուհ կամ կրթական ծրագիր»,-նշել է նախարարը՝ ներկաներին տեղեկացնելով նաև, որ հունիսի վերջին Երևանում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարության պաշտոնական փոխանցումը հայկական կողմին, որը, ըստ Արմեն Աշոտյանի, մեծ պատիվ, բայց միաժամանակ մեծ պատասխանատվություն է Հայաստանի կրթական ոլորտի համար, որը, համակարգելով բարեփոխումները, պարտավորվում է էլ ավելի ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին և տեղում բարձրացնել բարեփոխումների իրականացման մակարդակը:

Կոլեգիայի ավարտին ընդունվել է որոշում՝ համաձայն որի ի գիտություն է ընդունվել Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրենի ներկայացրած զեկույցը և առաջարկ է հնչել կոլեգիայի նախագահին՝ Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի գնահատման միջանկյալ զեկույցը տրամադրել նաև կոլեգիայի անդամներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված