Ֆրանսահայ փաստաբանների միության ներկայացուցիչները հանդիպեցին Պաշտպանի հետ
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ ընդունեց Ֆրանսահայ փաստաբանների միության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետ իրականացման նախադրյալներին, դատական համակարգի թերություններին, արդարադատության խորհրդի աշխատանքներին և համակարգում կոռուպցիոն երևույթների առկայությանը:
Միության նախագահ Ալեքսանդր Կույումջյանը նշեց, որ Ֆրանսահայ փաստաբանների միությունը պատրաստում է զեկույց Հայաստանում փաստաբանների դերի մասին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առ այն, որ Ֆրանսահայ փաստաբանների միությունից յուրաքանչյուր տարի փաստաբաններ կուղարկվեն Հայաստան' Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում վերապատրաստում անցնելու նպատակով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը