Թունիսը Լիբիայի իշխանություններին կհանձնի այդ երկրի նախկին վարչապետին
Աշխարհ
Թունիսի կառավարությունը որոշել է Լիբիայի իշխանություններին հանձնել այդ երկրի նախկին վարչապետ Ալ-Բաղդադի Ալի ալ-Մահմուդիին, հայտնում է Ռոյթեր լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թունիսի արդարադատության նախարար Նուրեդդին Բուհեյրիին (Noureddine Bouheiri)։
Գործակալության փոխանցմամբ՝ Լիբիային նախկին վարչապետն էքստրադիցիայի կենթարկվի մոտակա օրերի ընթացքում։ Լիբիական կողմը հավաստիացրել է, որ պարտավորվում է ապահովել նախկին վարչապետի դատավարության արդար ընթացքը։
Նշենք նաև, որ դեռևս 2011 թ. նոյեմբերին թունիսյան դատարանը վճռել էր հանձնել ալ-Մահմուդիին Լիբիային, սակայն հետագայում այդ գործընթացի իրականացումը կասեցվել է այն բանի համար, որ ավելի ուշ Թունիսի իշխանությունները մեղադրանք էին առաջադրել քաղաքական գործչին թունիս-լիբիական սահմանն ապօրինաբար հատելու առնչությամբ։ Սակայն այս տարվա փետրվարին բոլոր մեղադրանքները հանվել են և հնարավոր է դարձել նրան հանձնել լիբիական իշխանություններին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ