Գրիպի վիրուսի բոլոր շտամմերի դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր է. գիտնականներ
Աշխարհ
2009-ին ի հայտ եկավ H1N1 վիրուսի դեմ պատվաստանյութը։ Հետագայում պարզվեց, որ դրա ազդեցությամբ օրգանիզմում սինթեզվում են հակամարմիններ, որոնք պայքարում են միաժամանակ և թռչնի գրիպի (H5N1) և խոզի գրիպի վիրուսների (H3N2) դեմ։ Գիտնականների կարծիքով, սա ապացույցն է այն բանի, որ գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ ստանալ հնարավոր է։
Գիտնականներն ուսումնասիրել են մարդու իմուն համակարգի պատասխանը H1N1 վիրուսի դեմ պատվաստանյութին։ Արդյունքում պատվաստվածների արյան մեջ հայտնաբերել են մեծ քանակությամբ պլազմոբլաստներ` երկրորդային իմուն բջիջներ, որոնք արտադրում են հակամարմիններ։ Դրանիցի մեծ մասն արտադրում էր ոչ միայն H1N1-ի, այլև` վիրուսի այլ տիպերի դեմ պայքարող հակամարմիններ։
«Մեր հայտնագործությունն էական քայլ է` այնպիսի մի միջոցի մշակման համար, որը օրգանիզմին կստիպի արտադրել ավելի մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք կպայքարեն վիրուսի տարաբնույթ շտամմերի դեմ»,- ասում է մասնագետներից մեկը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ