Իրաքը կոչ է արել Թուրքիային ձեռնպահ մնալ քրդերի հետ գործարքներ կնքելուց
Աշխարհ
Այն բանից հետո, երբ Թուրքիան համաձայնագիր է կնքել ինքնավար «Իրաքյան Քուրդիստանի» ղեկավարության հետ, Իրաքի կառավարությունը կոչ է արել Անկարային լուծել նոր նավթամուղների և գազամուղների կառուցման հետ կապված բոլոր հարցերը պաշտոնական Բաղդադի միջոցով։
Իրաքյան քրդերի հետ կնքված գործարքը, որն առաջացրել է Բաղդադի անհանգստությունը, հաստատվել է մայիսի 20-ին։
BBC-ի՝ Թուրքիայում գտնվող թղթակիցը հայտնել է, որ նույնիսկ հաշվի առնելով բնական ռեսուրսների՝ Անկարայի աճող պահանջարկը, որոշ թուրք քաղաքական գործիչներ գտնում են, որ վերոհիշյալ համաձայնագիրը «ավելորդ սադրանք է»։
«Իրաքյան Քուրդիստանը» և պաշտոնական Բաղդադը արդեն մի քանի ամիս է՝ չեն կարողանում լուծել այն խնդիրը, թե ում է պատկանում տվյալ շրջանում նավթի և գազի արտահանման հարցերի կարգավորման իրավունքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ