Տղամարդը նետվել է Նիագարայի ջրվեժից, սակայն ողջ է մնացել
ԱՄՆ
Ամերիկացին ողջ է մնացել Նիագարա գետը նետվելուց հետո։ Դրանով տղամարդը դարձել է աշխարհում երրորդ մարդը, որն առանց պաշտպանական միջոցների օգտագործման դիմել է նման քայլի և ողջ մնացել։
Ոստիկանությունից հայտնել են, որ 40-ամյա տղամարդը բարձրացել է կամուրջի արգելափակոցի վրա և թռել Նիագարա գետի մեջ` Կանադական ջրվեժի մոտ։ Տղամարդը ջրի երես է դուրս եկել միայն ջրվեժի ներքևում։
Մասնագետների կարծիքով` ամերիկացին ողջ է մնացել այն բանի շնորհիվ, որ ընկել է շատ փոքր ջրապտույտի մեջ։ Ոստիկանները կարծում են, որ տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)