Առաջին կինը՝ ՖԻՖԱ-ի ղեկավար կազմում
Աշխարհ
Բուրունդիի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լիդիա Նսեկերան ՖԻՖԱ-ի պատմության մեջ կդառնա առաջին կինը, ով կընդգրկվի ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի կազմում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մինչ մյուս տարի կայանալիք կոմիտեի կազմի պաշտոնական ընտրությունները՝ Նսեկերան կմնա Բուժուբուրում, որպեսզի այնուհետև մշտական աշխատանքի տեղափոխվի ՖԻՖԱ-ի՝ Ցյուրիխում գտնվող գլխավոր գրասենյակ։
Բացի կանանց ղեկավար կազմի մեջ ընդգրկելուց, ՖԻՖԱ-ն մտադիր է կատարել մի շարք այլ բարեփոխումներ։ Մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով առաջարկվում է ստեղծել աուդիտի հանձնաժողով, որը կգլխավորի շվեյցարացի գործարար Դոմենիկո Սկալան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ