Չինաստանը պայքարում է կեղծ լրագրողների և կեղծ նորությունների դեմ
Աշխարհ
Չինաստանը լուրջ պայքար է սկսել կեղծ լրագրողների և կեղծ նորությունների, ինչպես նաև վերջերս Չինաստանում հայտնաբերված ապօրինի գործող ԶԼՄ–ների դեմ։ Այդ ապօրինի գործունեությունները հայտնաբերել է Չինաստանի Մամուլի և տպագրության պետական գերատեսչությունը։ Այն լուրջ և լայնամասշտաբ պայքար է մեկնարկել «կեղծ թերթերի և պարբերականների միջոցով տեղեկատվության տարածման, կեղծ լրագրողների և կեղծ նորությունների» դեմ, ինչը խախտում է մամուլի մասին օրենքը և վնասում սոցիալական ներդաշնակությունն ու կայունությունը հասարակական կյանքում։
Կեղծ լրագրողների և կեղծ տեղեկատվության դեմ պայքարը Չինաստանի իշխանությունները հայտարարել են որպես համաժողովրդական պայքար։ Դատելով պայքարի գործողությունների ժամկետից, որը հայտարարվել է մինչև տարվա վերջ՝ այն կլինի շատ վճռական։ Միևնույն ժամանակ, Չինաստանի Մամուլի և տպագրության պատասխանատուները չեն խորշում հայտարարել, թե որ ԶԼՄ–ներն են առաջին հերթին փակվելու։ Դրանք հիմնականում բլոգերներն են, որոնք աշխատում են առանց համապատասխան մարմնի պաշտոնական հավատարմագրման։ Չինաստանի իշխանությունները հիմնականում կենտրոնացել են ինտերնետային տեղեկատվության վերահսկողության վրա և խիստ մոնիտորինգ են իրականացնում տեղեկատվության աղբյուրին և բովանդակությանը։
Այս ամենից պարզ է դառնում, որ Պեկինը լուրջ մտահոգված է չինական ինտերնետային կայքերում զետեղված տեղեկատվության հավաստիությունից և բովանդակությունից։ Այս մասին հաղորդում է «Իտառ–Տաս» լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ