«Ժողովուրդ». Հայաստանում ծայրահեղ աղքատության ցուցանիշը հասել է 3 տոկոսի
Հայկական Մամուլ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն. 2012–ի հունվար-մարտ» զեկույցը, որտեղ ներկայացված ցուցանիշները գալիս են ապացուցելու մի պարզ ճշմարտություն՝ չկա մի ոլորտ, որտեղ գրանցված լինի փոքր առաջընթաց: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2008–ին Հայաստանում աղքատության ցուցանիշը եղել է 17,6 տոկոս, ընդ որում ծայրահեղ աղքատության թիվը՝ 1,6 տոկոս: 2009–ին այս ցուցանիշը բարձրացել է՝ դառնալով 34,1 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության թիվը՝ 3,6 տոկոս: 2010–ին աղքատության ցուցանիշն ավելի է բարձրացել՝ հասնելով 35,8 տոկոսի: Ծայրահեղ աղքատության ցուցանիշն էլ հասել է ավելի քան 3 տոկոսի:
Իսկ իշխող Հանրապետական կուսակցությունն այս օրերին զբաղված է ԲՀԿ-ի հետ սիրախաղով՝ կոալիցիան կազմել հուշագրո՞վ, թե՞ համաձայնագրով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ