«Հայկական Ժամանակ». Վիկտոր Դալլաքյանը կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագա՞հ
Հայկական Մամուլ
Բոլորովին վերջերս ՀՀԿ-ին անդամագրված Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում պարտություն կրեց, պաշտոն է ստանալու:
ՀՀԿ-ին ոտ կանգնած «ՀԺ»–ի աղբյուրները հայտնում են, որ Դալլաքյանը, ենթադրվում է, առաջիկայում կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ: Իսկ սույն ծառայության գործող նախագահ Մանվել Բադալյանը, որը նաև ՀՀԿ համամասնական ցուցակում 83-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է գրել և առաջիկայում դառնալու է ագրարային համալսարանի ռեկտոր: Բանն այն է, որ եկող ամիս սույն բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ըստ նույն աղբյուրների, գնալու է թոշակի: Մանվել Բադալյանը ներկայումս այդ բուհի կառավարման խորհրդի նախագահն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ