«Հրապարակ». Մշակույթի նախարարության քվոտան ՀՀԿ–ից ԲՀԿ–ին չի անցնի
Հայկական Մամուլ
Չնայած պնդումներին, որ մշակույթի նախարարության քվոտան ՀՀԿ-ից կանցնի ԲՀԿ-ին, ամենևին էլ այդպես չէ: Ոչ այն պատճառով, որ Հասմիկ Պողոսյանը ԲՀԿ-ի համամասնական ցուցակի չորրորդ հորիզոնականն զբաղեցնող Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ից է ժառանգություն մնացել ՀՀԿ-ին: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ-ում օրերս ասել է. ի՞նչ է նշանակում մշակույթի նախարարությունը տալիս ենք ԲՀԿ-ին, նախարարը հո չի՞ մեռել, որ տանք-չտանք, չկա նման բան:
«Հրապարակ»–ը հիշեցնում է, որ Հասմիկ Պողոսյանն օրերս մահացած Ստեփան Պողոսյանի դուստրն է, և դա է միակ ու եզակի պատճառը նրա երկարակեցության: Սերժ Սարգսյանը, ավելացնում է թերթը, համարվում է Ալեքսեյ Մատվեյիչի և Ստեփան Կարպիչի հոգեզավակը, և Բժեժինսկուց առաջ նրանց «տախտակի» վրա է քաղաքական շախմատ խաղալ սովորել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ