«Ժողովուրդ». ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ցանկանո՞ւմ է դառնալ Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հայկական Մամուլ
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ցանկանում է դառնալ Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Ինչպես հաղորդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ նպատակով Բալայանը լուրջ աշխատանքներ է ծավալում Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի դեմ: Նրա մասին բացասական որակումներով լի մի նամակ է շրջանառվում Բելգիայում, որը պետք է դառնա Ադոնցի դեմ դժգոհության փաստաթուղթ՝ ստորագրված տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից: Ըստ ծրագրի՝ այդ նամակը պետք է Տիգրան Բալայանի միջոցով հասնի ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանին:
Երբ Բալայանից թերթը հետաքրքրվել է, թե ճիշտ են խոսակցությունները, որ ինքը մտադիր է դառնալ Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, վերջինս պատասխանել է. «Վերջին շրջանում ՋԼՄ-ներն ինձ ինչ աշխատանքի ասես՝ չեն նշանակել: Կրկնում եմ՝ ես ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար եմ աշխատում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ