«Հայկական Ժամանակ». Աղվան Հովսեփյանի և Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները լարված են
Հայկական Մամուլ
Վերջին օրերին իշխանության կուլիսներում քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի և գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանի հակասություններն են, որ արդեն իսկ կոնկրետ դրսևորում են ստացել:
«ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ երկարատև դեգերումներից հետո դատախազությունը քրգործ է հարուցել Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի դեմ: Դեռ փետրվարին մամուլում լուր հայտնվեց, որ Ապերը «Jose» ժամանցի ակումբում ծեծել է «օբյեկտի» մենեջերին և առևանգել նրան: Ըստ նույն լուրերի, Ապերը ժամանցի կենտրոնում է եղել ոչ միայն կնոջ՝ Քրիստինե Պեպելյանի, այլև ոստիկանապետ՝ Վովա Գասպարյանի փեսայի և դստեր ընկերակցությամբ: Եվ ահա, Վ. Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը հետաքննեց միջադեպը և քրգործի հարուցումը մերժեց: Իսկ ահա Աղվան Հովսեփյանի ղեկավարած գերատեսչությունը վերացրել է քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցել քրգործ: Հասկանալի է, որ այս որոշմամբ Հովսեփյանն առնվազն ուզում է ցույց տալ, թե ով է իրավապահ համակարգի տերուտնօրենը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ