«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվել հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեռևս չի հաջողվել հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թեև Քոչարյանն արդեն 3 օր է, ինչ Մոսկվայում է, այնուամենայնիվ, Հայաստանի համար կարևորագույն հարցի լուծման մասին որևէ որոշում դեռ չի կայացվել:
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նրան ասել են, որ սպասի: Չի բացառվում, որ այսօր կայանա այդ հանդիպումը, ու վերջապես հստակություն մտնի հարցի մեջ՝ ԲՀԿ-ն համաձայնում է մաս կազմել իշխող կոալիցիային, թե՝ ոչ:
Թերթը հավելում է նաև, որ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրեթե բոլոր անդամներն ընդհատակ են անցել: Նրանց հրահանգված է լռել մինչեւ այս շաբաթվա վերջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ