Ռոմնին հաղթանակ է տարել Արկանզաս և Կենտուկի նահանգներում
ԱՄՆ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին երեքշաբթի հաղթանակ է տարել Կենտուկի և Արկանզաս նահանգներում կայացած հանրապետական փրայմերիզներում, հաղորդում է Associated Press–ը։
ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի հավակնորդ Միթ Ռոմնին պայքարում էր 75 պատվիրակների ձայները ստանալու համար։ Կենտուկիում նա ստացել է 42 պատվիրակների աջակցությունը, իսկ Արկանզասում՝ առնվազն 21–33 պատվիրակների աջակցությունը։
Ռոմնիի մրցակից, կոնգրեսական Ռոն Փոլն անցյալ շաբաթ ավարտել է ակտիվ նախընտրական պայքարը, սակայն պաշտոնապես չի դադարեցրել նախագահի պաշտոնի համար մրցապայքարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)