Եգիպտոսում նախագահ են ընտրում
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում «արաբական գարնանը» Հոսնի Մուբարաքի ռեժիմի կործանումից 15 ամիս անց մեկնարկել են երկրի պատմության մեջ առաջին ազատ նախագահական ընտրությունները։
12 թեկնածուների թվում կան իսլամիստներ, աշխարհիկ գործիչներ, «արաբական գարնան» ժամանակների հակակառավարական ակտիվիստներ և Մուբարաքի ժամանակաշրջանի նախարարներ։
Երկիրն ունի 50 միլիոն գրանցված ընտրող։ Հարցումների համաձայն, դրանց 1/3-ը դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել այս կամ այն թեկնածուի օգտին։ Երկիրը ղեկավարող Գերագույն ռազմական խորհուրդը խոստացել է անցկացնել արդար ընտրություններ և հանձնել իշխանությունը քաղաքացիական կառավարությանը։
Ընտրությունները նոր դարաշրջան են բացում Եգիպտոսի պատմության մեջ, քանի որ վերջին 5000 տարիների ընթացքում այս երկրում առաջին անգամ ժողովուրդը ղեկավար է ընտրում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)