«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին
Հայկական Մամուլ
Շաբաթ օրը՝ մայիսի 26-ին, Մոսկվայում տեղի ունենալիք «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին չի մասնակցի Գագիկ Ծառուկյանը: Պատճառը միայն այն չէ, որ մայիսի 25-26-ին նա հանդիպելու է Սերժ Սարգսյանին՝ հայտարարելու, որ կոալիցիան կայացավ: Պատճառներից էականն այն է, որ ԵՌ-ի ղեկավարումն ստանձնում է խիստ դեմոկրատ, արևմտյան-նանո գործչի համարում ունեցող Դմիտրի Մեդվեդևը, որի հետ ԲՀԿ առաջնորդի հարաբերություններն առանձնապես նկատելի ու ջերմ չեն, ինչպես էր պարոն Գրիզլովի հետ, եթե չասենք, որ այդպիսիք ընդհանրապես չկան: Սակայն հետաքրքիրն այս ամենում այն է, որ նույն օրերին , երբ կընթանա ԵՌ համագումարը, Մոսկվայում կլինի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ԲՀԿ-ից այդ համագումարին մասնակցելու կմեկնեն Արամ Սաֆարյանը ու Տիգրան Ուրիխանյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ