Ամերիկյան անօդաչու թռչող սարքը հրթիռակոծել է Պակիստանում թալիբների ռազմաբազան
Աշխարհ
Առնվազն 4 մարդ է զոհվել ամերիկյան անօդաչու թռչող սարքի՝ Պակիստանի հյուսիս–արևմտյան շրջանի «Թալիբան» շարժման գրոհայինների դիրքերը հրթիռակոծելուց, հաղորդում է BBC Russian–ը։
Պակիստանի անվտանգության ուժերի ներկայացուցչի հաղորդմամբ, անօդաչու թռչող սարքը երկու հրթիռ է արձակել Հյուսիսային Վազիրիստանի ամենամեծ քաղաքի՝ Միրանշահի վրա։ Այդ քաղաքը Թալիբանի կողմից ակտիվորեն օգտագործվում է Աֆղանստանում ուղարկվող զինյալ գրոհայինների ճամբարներ կազմակերպել համար։
ԱՄՆ–ի օդուժի կողմից Պակիստանում իրականացվող հաճախակի հրթիռակոծությունները պատճառ են դարձել երկու երկրների միջև հարաբերությունների բարդացման։
Հիշեցնենք, որ Պակիստանի կառավարությունը դիմել է ԱՄՆ-ին՝ Պակիստանում գտնվող թալիբան գրոհայինների ճամբարների վրա հարձակումները դադարեցնելու պահանջով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ