Գիտնականները մաշկից սիրտ են ստացել
Աշխարհ
Իսրայելցի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է սրտային ծանր հիվանդություններով տառապող մեծահասակ մարդկանց մաշկի բջիջներից սրտի առողջ հյուսվածք ստանալ։
Հետազոտությունների շնորհիվ ստացված հյուսվածքը համարժեք է նորածնի հյուսվածքին։
Գիտնականները հույս ունեն, որ նոր տեխնիկան ի վերջո թույլ կտա սրտի վնասված հատվածները փոխարինել առողջ հյուսվածքով, որոնք, իրենց հերթին, չեն արտամղվի օրգանիզմի իմունային համակարգի կողմից։
Հետազոտությունների ղեկավար պրոֆեսոր Լիոր Գեպշտեյնը BBC-ին պատմել է, որ կարող է անցել դեռ 10 տարի մինչև հնարավոր կդառնան նոր տեխնիկայի կլինիկական փորձարկումները։
Իր խոսքերով՝ դեռ բազմաթիվ գիտական դժվարություններ կան, որոնք հարկ է հաղթահարել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ