Տասնյակ հազարավոր ուսանողներ բողոքի ցույց են անցկացրել Մոնրեալի փողոցներում
Աշխարհ
Մի քանի տասնյակ հազար ուսանող է մասնակցել Մոնրեալում անցկացված ուսանողական բողոքի ցույցերին՝ ուղղված Կանադայի կառավարության կողմից ուսման վարձերը կտրուկ բարձրացնելու որոշման դեմ, հաղորդում է BBC-ն։
Բողոքի ցույցերի ցերեկային երթն անցել է առանց միջադեպերի, իսկ երեկոյանը՝ վերածվել ոստիկանության հետ բախումների։
Ցուցարարներին հանգստացնելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել։ Ըստ տարբեր աղբյուրների, ձերբակալվել է 50 մարդ։ Քվեբեք նահանգում ուսանողական բողոքի ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։
Ըստ ցուցարարների, ուսման վճարների բարձրացնելու կառավարության որոշումը խախտում է մատչելի կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքը։
Անցյալ շաբաթ Քվեբեքի նահանգային խորհուրդը բողոքի ցույցեր և հանրահավաքներ անցկացնելը սահմանափակող որոշում էր ընդունել և ավելացրել էր այդ կարգը խախտողների տուգանքի չափը։ Սակայն դա ընդամենը բերել էր բողոքի ալիքների բարձրացման։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ