Վախճանվել է հեռակառավարման վահանակի հայնագործողը
Աշխարհ
Չիկագոյի հիվանդանոցների մեկում 97 տարեկան հասակում վախճանվել է Յուջին Փոլլին, որը մտել է պատմության մեջ որպես անլար հեռակառավարման վահանակի ստեղծող։
Ինժեների մահվան մասին հայտարարել է Zenith Electronics ընկերությունը, ուր նա աշխատել է 47 տարի։ Ընկերության ներկայացուցչի խոսքերով, Փոլլին կյանքից հեռացել է բնական մահով կիրակի օրը։
1955 թվականին նա մշակել էր մի սարքավորում, որը լուսային ազդանշան էր ուղարկում էկրանի լուսազգայուն հատվածին, ինչի օգնությամբ հնարավոր էր միացնել և անջատել հեռուստացույցը։ Մշակումը ստացել էր Flash-Matic անվանումը։ Սկզբնական շրջանում այն իրենից ներկայացնում էր ընդամենը թանկ մի խաղալիք, որի օգտակար հատկությունները պարզվեցին շատ ավելի ուշ, երբ հայտվեց կաբելային հեռուստատեսությունը՝ ալիքների իր բազմազանությամբ։
Յուջին Փոլլին ծնվել էր 1915 թվականին, իսկ ինժեների իր կարիերան սկսել արդեն 20 տարեկանից։ Իր գործունեության ընթացքում ԱՄՆ-ում գրանցել է 18 պատենտ։ Կյանքի մեծագույն մասն աց է կացրել Չիկագոյի մերձակա Լոմբարդ քաղաքում և միշտ հպարտացել է իր հայտնագործությամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ