«ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին միանալն Ադրբեջանին լուրջ փոփոխությունների չի հասցնի ԼՂՀ հարցում». Գագիկ Մելիքյան
Արցախ
«ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին միանալն Ադրբեջանին լուրջ փոփոխությունների չի հասցնի ԼՂՀ հարցում»,– այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը կցանկանա Ղարաբաղյան հարցը դնել ՄԱԿ–ի խորհրդի օրակարգ, սակայն 5 անդամ երկրներից երեքը համանախագահներ են, և նրանք անպայման այս հարցը կլուծեն Մինսկի խմբում։ Մելիքյանը կարծում է, որ հարցը կբարձրանա ավելի բարձր ատյաններում, և միջազգային հանրությունն ավելի լավ կճանաչի Արցախի պատմությունը։ Բացի այդ՝ նա նշեց, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին անդամագրվելն Ադրբեջանի ներքին հանրությանը գոհացնելու համար է արվել։
Մոտակա ժամանակներում, ըստ Մելիքյանի, հնարավոր չի լինի հարցին ընթացք տալ, քանի որ համանախագահող երկրներն էլ, Հայաստանն էլ այս պահին նախընտրական փուլում են։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան