Ցատկ դեպի եռաչափ շարժումների ապագա
Աշխարհ
Leap Motion ընկերությունը ներկայացրել է The Leap (անգլերեն՝ «թռիչք», «ցատկ») սենսորը, որը թույլ է տալիս համակարգիչը կառավարել ժեստերի միջոցով։ Սարքը կարժենա ԱՄՆ 70 դոլար, հաղորդում է MarketWatch կայքի մամուլի հաղորդագրության մեջ։
The Leap-ն իրենից ներկայացնում է ֆլեշ սարքի չափսերի տափակ տուփ և միացվում է համակարգչին USB լարի օգնությամբ։ Այն պետք է տեղադրել էկրանի կամ նոութբուքի ստեղնաշարի դիմաց։ Սենսորը «գրանցում է» օգտատիրոջ ձեռքի շարժումները՝ փոխարկելով դրանք համակարգչին տրվող ամենատարբեր և ամենաունիվերսալ հրամանների, ինչպիսին են էջերի դիտումը, նկարելը, մասշտաբի փոփոխությունը, խաղի հերոսի կառավարումը և այլն։
Ընկերությունը հավաստիացնում է, որ այս սարքը 200 անգամ գերազանցում է ժամանակակից սենսորենի զգայունությունը և զգում է մատների միկրոշարժումը, ինչն իր հերթին հեշտացնում է օգտատիրոջ աշխատանքը, քանի որ վերանում է ձեռքերը շարժելու անհրաժեշտությունը. ամեն ինչ կարելի է անել առանց հոգնելու՝ բացառապես մատների թեթև շարժումով, հայտարարել է Leap Motion ընկերության ղեկավար Մայքլ Բաքվալդը (Michael Buckwald)։
Տեխնոլոգիայի մշակողներն նշում են, որ սարքավորումը ոչ մի առանձնահատկություն չունի, առանձնահատուկ է ծրագրային ապահովումը, որը կարողանում է «բռնացնել» և մեկնաբանել միկրոշարժումները։ Մշակման ընթացքում լուծվել են մինչ այդ անլուծելի համարվող մի շարք մաթեմատիկական և ալգորիթմական խնդիրներ։
The Leap-ը վաճառքում կհայտնվի 2012-ի դեկտեմբերին կամ 2013-ի հունվարին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ