Սպասուհին Ստրոս-Կանին մեղադրել է կնատյացության մեջ
Աշխարհ
Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհի Նաֆիսատու Դիալոն ևս մեկ մեղադրանք է առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ ներկայացրած դատական հայցում, հաղորդում է Reuters-ը։
Դատական գործում ավելացվել է կնատյացության վերաբերյալ կետ։ Այդպիսով, Դիալոյի պաշտպանյալը որոշել է Նյու Յորքի գործող օրենքների համաձայն «Գենդերային բռնության զոհերի» պաշտպանության օրենքի շրջանակներում Ստրոս-Կանի դեմ դատական հայց ներկայացնել։ Փոփոխված հայցը Բրոնքսի դատարան է ներկայացվել երեքշաբթի օրը։
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի նախկին տնօրենն առաջին անգամ չէ, որ հայտնվում է սեքս սկանդալի կենտրոնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)