Մհերը՝ աղջիկների ծեծկռտուքի մասին
Հասարակություն
Երգիչ Մհերը Facebook սոցցանցի իր էջում, անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ հայ աղջիկները ծեծում են միմյանց, գրել է.
«Այսօր youtube-ում տեսա մի տեսանյութ, որտեղ հայ «աղջիկների կռիվ» էր: Հայ աղջիկները կռիվ էին անում և հայհոյում: Ամենավատը այն էր, որ նրանց հետ կանգնած տղաներից մեկը նկարում էր, մեկը նայում էր, մյուսները ծիծաղում էին: Ամոթ բոլորին, որ այս խայտառակությանը մասնակցել են, վկա են եղել այս ամեն ինչին: Զարմանալի է, որ ոչ մի տղա չէր փորձում բաժանել, վերջապես մի քանի մեծ տղաներ բաժանեցին այդ աղջիկներին: Խայտառակություն:
Էս ինչ է՞ կատարվում մեր դպրոցներում: Միգուցե տեսանք մի տեսանյութ, բայց հնարավոր է եղել են ուրիշ կռիվներ, որոնք մենք չենք տեսել: Ամո՛թ ծնողներին, ովքեր թույլ են տվել, որ աղջիկները, իրենց երեխեքը սենց բան անեն: Ես ամոթ եմ զգում...»,- գրել է Մհերը, և հավելել, որ ինքը չի ցանկանում այս ամենը գրել ռուսերեն, որ իր ռուս ընկերները չկարդան ու չտեսնեն տեսանյութը:
«Ես կոչ եմ անում բոլորին՝ ժողովուրդ ջան, սա է մեր ապագան, սա է մեր նոր սերունդը, որոնցով մենք պետք է հպարտանանք... շատ կարող եմ գրել, բայց չեմ ուզում, կարծում եմ այսքանն էլ է հերիք, որ մենք մտածենք, թե ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում այս նոր սերունդով...»,- եզրափակել է Մհերը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը