ՆԱՏՕ–ի հաջորդ գլխավոր քարտուղարը հավանաբար կլինի Աբդուլահ Գյուլը
Թուրքիա
ՆԱՏՕ–ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի պաշտոնավարության ավարտից հետո չի բացառվում, որ այդ պաշտոնը կստանձնի Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, որի պաշտոնավարության ժամկետն ավարտվում է 2014–ին, հաղորդում է թուրքական Milliyet–ը։
Թերթի հաղորդմամբ, Դաշինքի գլխավոր խորհուրդը առաջիկա 10 տարիներին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ցանկանում է տեսնել թուրք ներկայացուցչի։
Նշենք, որ Թուրքիան Հյուսիս–ատլանտյան դաշինքին անդամակցում է 1952 թվականից, որն այս տարի նշելու է կառույցին անդամակցելու 60–ամյակը, ինչի պատճառով էլ ցանկանում է ստանձնել կառույցի ղեկավարումը։
ՆԱՏO–ի ներկայիս գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2014–ին, սակայն վերջինս ցանկանում է այդ պաշտոնում մնալ մինչև 2014 թվականը։
Ինպես նշում է Milliyet–ը, դա կարող է նախապես պայմանավորվածության արդյունք լինել այն պատճառով, որ Գյուլի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2014–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)