Պեկինի զուգարաններ ճանճերի՝ զույգերով մուտքն արգելվում է
Աշխարհ
Պեկինի քաղաքապետարանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի քաղաքի բոլոր հասարակական զուգարաններում միաժամանակ երկու ճանճից ավել չպետք է հայտնվի։
Այդ որոշումը քաղաքապետարանի մշակած նոր չափանիշներից մեկն է, որի նպատակն է բարելավել հասարակական զուգարանների սպասարկումը։
Միևնույն ժամանակ փաստատթղթում չի նշվում՝ ինչպես է քաղաքային իշխանությունը ստուգելու ճանճերի քանակը։ Պեկինի քաղաքապետարանը նաև մտադիր է վերահսկել հասարակական զուգարանների մաքրությունը և աձնակազմի աշխատանքը։
Նոր որոշումը հատկապես հրատապ է մայրաքաղաքի հին թաղամասերի բնակչության համար, քանի որ նրանցից շատերն իրենց բնակարաններում չունեն համապատասխան հարմարություններ և օգտվում են հասարակական զուգարաններից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ